Շվեդիայի հայտնի սառցե հյուրանոցը չեն թույլատրի կառուցել, մինչև այնտեղ հրդեհային ազդանշանային համակարգ չտեղադրեն

Շվեդիա, սառցե հյուրանոցԱշխարհահռչակ շվեդական Սառցե հյուրանոցին պարտադրել են հրդեհային ազդանշանային համակարգ տեղադրել:

Յուրաքանչյուր տարի վերակառուցվող հյուրանոցի կառուցման նախագիծը այս անգամ չի հաստատվի, մինչև նրանք չտեղադրեն պահանջվող որոշ համակարգեր:

Ինչևէ այս պահանջը այնքան էլ անիմաստ չէ, որքան թվում է, քանի որ ազդանշանը աշխատել էր, երբ հյուրերից մեկը ծխախոտ էր վառել:

Շվեդիա, սառցե հյուրանոցՉնայած Կիրունայում՝ Յուկասյարվի գյուղի մոտակայքում տեղակայվող հյուրանոցը՝ ներառյալ ամբողջ կահույքը և աքսեսուարները պատրաստվում են սառույցից՝ հնարավոր է Ազգային բնակարանային ապահովման խորհուրդը չթույլատրի այն կառուցել:

Հյուրանոցի մամուլի բաժնի աշխատակից Բեատրիս Կարլսոնը հայտնել է, որ հյուրանոցը փնտրում է այնպիսի ազդանշանային համակարգը, որը կդիմանա ցրտին, խոնավությանը, ինչպես նաև այն փաստին, որ Սառցե հյուրանոցը անընդհատ հալվում և սառչում է:

Յուկասյարվի հյուրանոցը աշխարհի առաջին սառցե հյուրանոցն է, որի առաջին բացումը տեղի է ունեցել 1990թ-ին:

Այն յուրաքանչյուր տարի այցելուների առջև բաց է լինում դեկտեմբերից մինչև ապրիլ, որտեղ ամեն ինչ` սկսած բաժակներից մինչև աթոռները և մահճակալները պատրաստված են Տուրնե գետից վերցված սառույցից: