Բոլիվիայում գինու շշերի մեջ լցված, 2 միլիոն դոլար արժողությամբ կոկաին է հայտնաբերվել

 Բոլիվիա,կոկաինԼրատվական միջոցները հինգշաբթի օրը հայտնել են, որ Բոլիվիայի ոստիկանությունը առգրավել է գինու հարյուրավոր շշերում զետեղված մեծ քանակությամբ կոկաին:

ABI լրատվական գործակալությունից տեղեկացնում են, որ իշխանությունների կարծիքով 2 միլիոն դոլար արժողությամբ կոկայինը պատկանում է թմրանյութերի անօրինական առք ու վաճառքով զբաղվող մի կազմակերպության, որը փոխադրումներ է իրականացնում դեպի Իտալիա:

Ոստիկանությունից հայտնել են, որ Սանտա Կրուզ քաղաքի բնակելի հատվածներում որոնողական գործողություններից հետո իրենք դեպքի կապակցությամբ ձերբակալել բրազիլացի տղամարդու:

Ըստ ABI-ի՝ տղամարդը փորձել էր իրեն դանակով սպանել, երբ ոստիկանները շրջապատել էին նրան:

Բոլիվիայի թմրանյութերի շրջանառության դեմ պայքարող հատուկ ծառայությունների ղեկավար Մարկո Սենտալասը տեղեկացրել է, որ նրանք թմրանյութերը լցնում էին գինու շշերի մեջ այնուհետև պիտակներ փակցնում դրանց վրա:

 

Tags: ,