Չինաստանը վերացրել է աշխատանքային համակետրոնացման ճամբարները և թուլացրել մեկ երեխա քաղաքականությունը

China eases its one-child policyՉինաստանի իշխող կոմունիստական կուսակցությունը հայտարարել է, որ իրենք կթուլացնեն տասնամյակներ իրականացվող մեկ երեխա քաղաքականությունը և կվերացնեն աշխատանքային համակենտրոնացման ճամբարային համակարգը:

Պետական Սինխուա լրատվական գործակալությունից տեղեկացրել են, որ կուսասկցությունը այդ փոփոխությունների վերաբերյալ հայտնել է ուրբաթ օրը հրապարակված փաստաթղթի միջոցով, որը ստորագրվել էր Պեկինում կուսակցության առաջնորդների չորս օր տևած հանդիպումից հետո, որը ավարտվել էր հինգշաբթի օրը:

Ընտանիքի պլանավորման նոր կանոններով զույգերին թույլատրվում է երկու երեխա ունենալ, եթե ծնողներից մեկը իր ընտանիքի միակ երեխան է:

Չինաստանի մեկ երեխա քաղաքականությամբ քաղաքաբնակ ընտանիքներին թույլատրվում էր միայն մեկ երեխա ունենալ, իսկ գյուղաբնակներին՝ երկու երեխա, եթե նրանց առաջին երեխան աղջիկ է:

Զույգերին թույլատրվում էր նաև երկու երեխա ունենալ, եթե երկուսն էլ իրենց ընտանիքների միակ երեխաներ են:

Չինաստանի կառավարությունը իր հույսը դրել է 1980թ-ին ընդունված մեկ երեխա քաղաքականության վրա՝ այդ կերպ կանխարգելելով հարյուրմիլիոնավոր ծնունդներ և օգնելով բազմաթիվ ընտանիքների դուրս գալ աղքատությունից:

Այն ընտանիքները, որոնք անտեսում էին այդ կանոնը, մեծ տուգանքերի էին ենթարկվում, նրանց ունեցվածքը առգրավվում էր և կորցնում էին իրենց աշխատանքը: