Ադրբեջանաիրանական սահմանին իննօրյա լարված իրադրությունրից հետո նոյեմբերի 15-ին բացվել է Բիլյասուվարի անցակետը: Ներկա դրությամբ անցակետը հատել են 20 բեռնատարներ և ուղևորվել Նախիջևան, հաղորդում է “Հագին” կայքը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` նոյեմբերի 8-ին Ադրբեջանում Իրանի դեսպանը հաղորդագրություն էր տարածել. Բիլյասուվարի և Ջուղայի անցակետերը փակվել են, քանի որ ադրբեջանական կողմը փակել էր Փոլդեշթ-Շահթահթի անցակետը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների`նոյեմբերի 5-ին Իրանի տարածքում զինվորական հագուստով երկու մարդ կրակ էին բացել տրակտորի ուղղությամբ, ինչն էլ այս լարվածության պատճառ է հանդիսացել:
Tags: Բիլյասուվարի անցակետը, իրան