Սովորաբար գաղտնադռներ հայտնաբերելու մասին պատմությունները բազմաթիվ են մանկական գրքերում ու ֆանտաստիկ ֆիլմերում: Սակայն, երբեմն իրականությունը շատ ավելի հետաքրքիր է լինում, քան բոլոր մտացածին պատմությունները: Ամերիկացի դեռահասն իր պատի մեջ գետնի տակ տանող դուռ է հայտնաբերել:
Նա իր բացահայտման մասին գրել է Imgur ֆոտոհոսթինգում: Դեռահասը, որը գրանցվել է TwoBiteBrownie նիկով, հայտնել է, որ իր ծնողներն արձակուրդ են գնացել, իսկ իրեն ու եղբորը տանն են թողել: Նա նշել է, որ այդ տուն իրենց ընտանիքը վերջերս է տեղափոխվել: Նախորդ տերը, վաճառելով անշարժ գույքը` մեկնել է Հնդկաստան: Եղբայրները խաղում էին ու մի պահ մեկը մյուսի վրա է հրել ներսարված պահարանը, որը, ինչպես պարզվել է` մի հսկայական կոճակ է; Այն սեղմվելով` գետնի տակ տանող դուռ բացել:
Երեխաները պտուտակաձև աստիճաններ են տեսել,որը նրանց տարել է ներքև: Այնտեղ անկողնային սպիտակեղեն են գտել, մի քանի սարսափազդու տիկնիկներ, կոնֆետի թղթեր: Նրանց հատկապես զարմացրել է այն փաստը, որ այդ թղթերը` Հելոուինի ժամանակ իրենց ստացած կոնֆետներից են: “Ստացվում է, որ ինչ որ մեկը, երբ մենք քնած ենք, բացել է մեր տոպրակն ու կոնֆետ գողացել: Ինչ որ մեկն ապրում է մեր նկուղում”:
Երեխաները,մինչև ծնողների վերադարձը, տեղավորվել են ընկերոջ տանը: Դեռևս պարզ չէ, թե ով է ապրում այնտեղ: Ամեն դեպքում, Imgur-ի օգտատերը
խոստացել է հետագա իրադարձությունների մասին տեղյակ պահել:
