Ատլանտյան օվկիանոսի հարավային հատվածում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է եղել, հայտնել են ԱՄՆ Երկրաբանական ծառայությունից: Երկրաշարժի էպիկենտրոնը Հարավային Ամերիկայի ու Անտարկտիդայի միջև է գտնվել: Նախնական տվյալներով, այդ շրջանում ավերածություններ ու զոհեր չեն եղել:
