Ոստիկանության տեղեկություններով՝ արևմտյան Հնդկաստանում բեռնատար մեքենայի վթարի հետևանքով 22 մարդ է զոհվել:
Ոստիկանության տեսուչի տեղեկություններով՝ Կարնատակա շրջանի Բելգաում քաղաքի մոտակայքում շաբաթ օրը տեղի ունեցած վթարի պատճառով վիրավորվել է ևս 32 մարդ:
Տուժածները ֆերամայի աշախատակիցներ էին, որոնք տեղափոխվում էին շաքախեղեգի բերքահավաքին մասնակցելու նպատակով:
Ըստ տեսուչի՝ մահացածների շարքում կա 10 երեխա և երեք կին:
Բեռնատար մեքենան շրջվելու պահին ընթանում էր մայրուղու դժվարանցանելի հատվածով:
Հնդկաստանում մեքենաների վթարների հետևանքով տարեկան 110,000 մարդ է մահանում: Վթարների մեծ մասը տեղի են ունենում անուշադիր վարելու, ճանապարհների վատ վիճակի և հին մեքենաներով երթևեկելու հետևանքով:
Tags: բեռնատարի վթար, Հնդկաստան
