Ադրբեջանի և Իրանի միջև Ջուղայի սահմանային հսկիչ անցակետը բաց է

2Այսօր`նոյեմբերի 16-ի առավոտյան, բացվել է Ադրբեջանի և Իրանի միջև Ջուղայի սահմանային հսկիչ անցակետը: Այս մասին “ԱՊԱ” գործակալությանը հաղորդել է Ադրբեջանում Իրանի դեսպանը:

Ըստ դեսպանի` ներկա դրությամբ և՛ Բիլյասուվարի, և՛ Ջուղայի սահմանային հսկիչ անցակետերում թույլատրվում է մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Իրանական կողմը երկարաձգել է նաև սահմանը հատելու ժամկետը`խցանումներից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Ադրբեջանում Իրանի դեսպանը հաղորդագրություն էր տարածել. Բիլյասուվարի և Ջուղայի անցակետերը փակվել են, քանի որ ադրբեջանական կողմը փակել է Փոլդեշթ-Շահթահթի անցակետը: Իրանական կողմը նախօրոք տեղեկացրել էր սահմանային անցակետը փակելու մասին: Անցակետերում մեքենաներին թույլ չեն տվել հատել սահմանը: Այն բաց է եղել միայն հետիոտների համար: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների`նոյեմբերի 5-ին Իրանի տարածքում զինվորական հագուստով երկու մարդ կրակ էին բացել տրակտորի ուղղությամբ, ինչն էլ այս լարվածության պատճառ է հանդիսացել:
Բիլյասուվարի սահմանային հսկիչ անցակետը բացվել է երեկ կեսօրին:

Tags: , , ,