Ռուսական «Venividi» կայքը Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ հրապարակել է աշխարհի ամենահանդուրժող երկրների հնգյակը: Այսպես իրենց քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրացիների իրավունքները հարգելու, հանդուրժողականության տեսանկյունից առաջատար են համարվել Կանադան, Ավստրալիան, Արգենտինան, Շվեդիան և Ադրբեջանը: Զարմանալի է, որ մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանության տեսանկյունից մեղմ ասած առաջատար դիրքեր չզբաղեցնող Ադրբեջանը այս ցուցակում հայտնվել է իրբև կրոնական հանդուրժողականությամբ աչքի ընկնող և օրինակելի պետություն:
«Կրոնական հանդորժողականության երկրի օրինակ կարող է հանդիսանալ Ադրբեջանը, որը հանդուրժողականությամբ գերազանցեց ոչ միայն ասիական երկրների, այլև եվրոպական մի շարք երկրների: Մի երկիր, որի բնակչության 95 տոկոսը կազմում են մահմեդականներ կարողացավ ապահովել տարբեր ազգային պատկանելիության մարդկանց կյանքի ապահովումը, որը մեծ գնահատականի արժանացավ Եվրախորհրդի փոխնախարարի կողմից: Այսօր Ադրբեջանի հանդուրժողականության ձևաչափը մուսուլմանական աշխարհի համար օրինակ է հանդիսանում և միաժամանակ քնարկվում է միջազգային տարբեր համաժողովներում և ֆորումներում: Ըստ երկրի ղեկավարության՝ անկախ մարդկանց կրոնական պատկանելիությունից պետք է հարգանք դրսևորվի տարբեր մշակույթների, կրոնների, բարոյական արժեքների նկատմամբ, ինչպես նաև հանդուրժել բոլոր ընդունելի և ոչ ընդունելի ավանդույթները»,-գրում է կայքը:
