Կիպրոսի կառավարությունը երեքօրյա սուգ է հայտարարել նախկին նախագահ Գլաֆկոս Կլիրիդիսի մահվան կապակցությամբ:
Կառավարության խոսնակ Քրիստոս Ստիլիանդիսը շաբաթ օրը տեղի ունեցած կաբինետի հանդիպումից հետո հայտնել է, որ երեքշաբթի հյուղարկավորությունը կկազմակերպվի գործող նախագահին վայել պատվով և հետագայում հանրային հանգստյան օր կդառնա:
Այդ օրը բոլոր կառույցների վրա դրոշներ կծծանվեն, իսկ դպրոցները փակ կլինեն և բոլոր հանրային միջոցառումները կհետաձգվեն:
Կլիրիդիսի մարմինը մինչ հյուղարկավորությունը կգտնվի Նիկոսիայի Տրիոջ իմաստության ուղղափառ տաճարում:
Ուրբաթ օրը վախճանված Կլիրիդիսը համաշխարհային դասի պետական գործիչ էր համարվում, որը իր ղեկավարման տարիներին Կիպրոսի համար ուղի հարթեց դեպի Եվրոպական միություն:
Նա իր ղեկավարման հինգ տարիների մեծ մասը նվիրել է էթնիկապես պառակտված երկրի համախմբման գործին:
Tags: Գլաֆկոս Կլիրիդիս
