Երեւանի Նոր Արեշ 8-րդ փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի մոտ, նոյեմբերի 16-ին, պարանոցը կտրած հնդիկ ուսանողը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, հաղորդում էShamshyan.com-ը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության էրեբունիի բաժին, որ Նոր Արեշ 8-րդ փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի մոտ ծայրահեղ ծանր վիճակով երիտասարդ տղա կա: Նշված փողոցի թիվ 12 տուն է ժամանել ոստիկանության Էրեբունիի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ նշված հասցեից մարմնական վնասվածքներով Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել Ավանեսովի նրբանցքի բնակչուհի 24-ամյա Աստղիկ Աղաջանյանին և ազգությամբ հնդիկ մի երիտասարդ տղայի:
Վերջինս, ով պարանոցի կտրված մասով էր տեղափոխվում, հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Նշված տան ներսում օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է մի քանի բջջային հեռախոսներ, արյունոտված դանակներ, որոնցից եկուսը` կոտրված: Տան ներսում հատակն ու պատերն ամբողջովին պատված են եղել արյունով:
Մահացածը Դենիշ Դաբուն էր, ով սովորում էր Երևանի բուհերից մեկում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 34-104 հոդվածի հատկանիշներով: Օպերատիվ քննչական խումբը ձեռնարկում է օպերատիվ քննչական համատեղ գործողություններ` դեպքի հանգամանքները պարզաբանելու ուղղությամբ:










Լուսանկերները՝ Shamshyan.com-ի
