Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում այսօր կավարտվի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, կկայանան 9-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցն Ադրբեջանի ընտրանին է, որը վաստակած 13 միավորով Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ միասին բաժանում է 1-2-րդ տեղերը: Մերոնք 12 միավորով 3-րդ հորիզոնականում են:
Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են Հայաստանի թիմի հաղթանակին: Հայաստանի հավաքականի հաղթանակը բուքմեյքերները գնահատում են 2,20 գործակցով: Ոչ-ոքիի համար սահմանված է 2,12 գործակիցը:
Ադրբեջանի թիմի հաղթանակը գնահատվում է 5,10 գործակցով:
Վերջին տուրից առաջ հավաքականների դասավորությունն այսպիսին է.1-2. Ֆրանսիա, Ադրբեջան` 13-ական, 3. Հայաստան` 12, 4-5.Ռուսաստան, Վրաստան` 11-ական միավոր:
Կկայանան հետևյալ մրցամարտերը.
Հայաստան – Ադրբեջան, Ռուսաստան – Ֆրանսիա, Չեխիա – Վրաստան:
Կանանց մրցաշարում կանցկացվի Հունգարիա- Հայաստան հանդիպումը:
Մասնակիցների դասավորությունը մրցաշարային աղյուսակում այսպիսին է`1. Ուկրաինա` 15, 2-3. Ռուսատան, Լեհաստան` 12-ական, 4. Հայաստան` 11 միավոր:
Tags: Հայաստան-Ադրբեջան, շապմատ, սպորտ
