Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը վերջին տուրում չկարողացավ հաղթել Ադրբեջանի թիմին և վաստակած 13 միավորով հանգրվանեց 4-րդ հորիզոնականում: Նույնպիսի ցուցանիշով Ֆրանսիայի և Ռուսաստանի հավաքականները զբաղեցրին 2-րդ և 3-րդ տեղերը: Իսկ չեմպիոն դարձավ Ադրբեջանի ընտրանին` 14 միավոր:
9-րդ տուրում Հայաստանի շախմատիստուհիները 2:2 հաշվով ավարտեցին մրցամարտը Հունգարիայի թիմի հետ:
Հունգարիա – Հայաստան՝ 2:2
Հոանգ Թանգ – Դանիելյան՝1 :0
Գարա – Մկրտչյան՝ 0:1
Պապպ – Գալոյան՝ 0:1
Ռուդոլֆ – Կուրսովա՝ 1:0
Tags: շախմատ, սպորտ
