Երեկ Կազանում Boeing-737-ի վթարի վայրում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են, հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը: Վթարի վայրում հայտնաբերվել է 50 զոհի դի, բոլորն ինքնաթիռում են եղել: Նրանցից 44-ն ուղևորներ են, 6-ը անձնակազմի անդամներ: Զոհերի մեջ 2 երեխա կա: Այդ ինքնաթիռում է եղել նաև Թաթարստանի նախագահի` Ռուստամ Միննիխանովի որդին ու “Россия-2″ հեռուստաալիքի մարզական մեկնաբան Ռոման Սկվորցովի կինը` Էլինան:
Հայտնի են ողբերգության որոշ հանգամանքեր: Անձնակազմը նախապես զգուշացրել է վայրէջքի անհնարինության մասին, ենթադրաբար, տեխնիկական անսարքության պատճառով: Դրանից հետո օդանավը փորձել է մտնել երկրորդ շրջան, ապա օդնավակայանի թռիչքուղու վրա է ընկել ու քթամասով բախվել գետնին:
