Սիցիլիայում ժայթքում է Էթնան, Եվրոպայի ամենաբարձր լեռն ու ամենաակտիվ հրաբուխը: Խառնարանից դուրս է ժայթքում շիկացած մագմա ու հարյուրավոր մետրերեով սև ծուխ է բարձրանում: Տեղաբնակների շրջանում խուճապ չկա: Հակառակը, մարդիկ անվտանգ հեռավորության վրա հավաքվել են, որ ժայթքումը նկարահանեն: Զոհերի ու տուժածների մասին տեղեկություն չի ստացվել: Բնակչության տարհանման անհրաժեշտություն նույնպես չկա: Մոտակա, Կատանիայում գտնվող օդանավակայանը աշխատանքը չի դադարեցրել: Այս տարի Էթնան արդեն 16-րդ անգամն է ժայթքում:
