Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում հանդիպել է “Արցախի երիտֆորում-2013″-ի մասնակիցների հետ:
Արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, մեր հանրապետությունում երիտասարդության շրջանում իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարի բնութագրմամբ` երիտասարդությանը հուզող հարցերը մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ պետությունը կշարունակի անել հնարավորը դրանք արդյունավետ կերպով լուծելու համար:
Հանդիպմանը մասնակցում էին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:
Tags: "Արցախի երիտֆորում-2013", Բակո սահակյան
