Չիլիում պետության նախագահի ընտրություններն ավարտվեցին: Թեկնածուների ցուցակում 9 անուն կար, ինչն ի դեպ, Չիլիի համար ռեկորդային թիվ է: Սակայն նախագահական մրցավազքում առաջատար են երկրի նախկին նախագահ Միշել Բաչելետն ու աշխատանքի նախկին նախարար Էվելին Մաթեին:
Նախնական տվյալներով,որ հրապարակել է հարավամերիկյան հանրապետության ընտրական ծառայությունը, այդ ցուցակում առաջին տեղում է Միշել Բաչելետը` 46,11% ձայնով: Նրա մրցակցուհին` կառավարող պահպանողական “Չիլիի դաշինք” կուսակցությունից, հավաքել է ձայերի 25,02%:
Եթե նրանցից և ոչ ոք չհավաքի ձայների 50 %-ը, ապա կհայտարարվեի քվեարկության 2-րդ փուլ, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին: Ի դեպ, 1993-ից սկսած, դեռևս ոչ ոքի չի հաջողվել միանգամից առաջին փուլից հաղթանակ տանել:
Բացի նոր նախագահ ընտրելուց, կիրակի երկրի քաղաքացիները 120 պատգամավորներ ու երկրի խորհրդարանի` Ազգային կոնգրեսի 38 սենատորից 20-ին են ընտրել:
Tags: Չիլի