Բաքվի Բինագադի շրջանի Սուլութեփե գյուղում քանդել են 15 տուն: Քանդման ժամանակ դժգոհ քաղաքացիների դեմ բռնություն է կիրառվել, որի պատճառով մի քանի մարդ տուժել է: Քանդման աշխատանքներին մասնակցել են շրջանի ոստիկանության ներկայացուցիչներ, հաղորդում է “Հագին” կայքը:
Եթե նախկինում այդ տարածքում քանդում էին միայն նոր կառուցված, բայց չբնակեցված տներ, ապա այժմ`տարիներ ի վեր բնակեցված տներ: Բնակիչները չեն հասցրել նույնիսկ մի քանի տներից գույքը հանել: Հատկանշական է, որ քանդել են միայն 1-2 սենյականոց տներ, մինչդեռ տարածքում գտնվող վիլլաները շարունակում են կանգուն մնալ:
Քանդված տների բնակիչները վստահեցրել են, որ իրենք տները կառուցել են շրջանի ղեկավարության թույլտվությամբ:
