Երկշաբաթյա գործադուլի արդյունքում Իսպանիայի աղբահավաքները կարողացան պահպանել իրենց աշխատատեղերը

Մադրիդում աղբահավաքների գրեթե 2 շաբաթ տևած գործադուլը ավարտվեց արհմիությունների հաղթանակով:

i (2)Նրանք  բողոք սկսեցին այն ժամանակ, երբ քաղաքային ընկերությունները պատրաստվում էին 1000 աշխատակցի ազատել աշխատանքից, իսկ 5 000-ի աշխատավարձն էլ կրճատել: Գործադուլի հետևանքով ամբողջ քաղաքը թաղվեց աղբի մեջ: Դա  վախեցրեց զբոսաշրջիկներին` նրանց թիվը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվեց 7%-ով: Եվ չնայած Մադրիդի քաղաքապետ Անա Բոթելի միջամտությանը, որը 2 օր տվեց աշխատողներին փոխպայմանավորվածություն ձեռք բերելու  համար, այդուհանդերձ համաձայնություն չստացվեց: Գործադուլի հետևանքով վնասը կազմեց 600 հազար եվրո:

Վերջնական արդյունքում գործատուներն առաջինը փոխզիջման դիմեցին` աղբահավաքներին չեն ազատում աշխատանքից, իսկ աշխատավարձերը մինչև 2017 թիվը մնում են նույնը: Աղբահավաքներն էլ իրենց հերթին խոստացան բարելավել իրենց աշխատանքի որակը:

 

 

Tags: