Սև կատուների պաշտպանության օրը

imagesԻտալիայում նոյեմբերի 17-ը նշվում է որպես   սև կատուների պաշտպանության օր: Միջնադարում ու ինկվիզիցիայի ժամանակաշրջանում սև կատուն մութ ուժերի ու չար կախարդների  զինակիցն էր համարվում:

Ժամանակները փոխվում են, նախապաշարումները` մնում: Մինչև հիմա էլ սև կատուն անհաջողությունների խորհրդանիշ է համարվում, ու մարդիկ գերադասում են փափկամազ կենդանիներին չհանդիպել:

Պատմական անարդարությունը շտկելու նպատակով  2007-ին Իտալիայում ակտիվիստները հասան նրան, որ նոյեմբերի 17-ին սկսեցին նշել Սև կատուների պաշտպանության  օրը:

Իտալացի պաշտպանների տվյալներով, ամեն տարի Հռոմում ավելի քան 15 հազար սև կատու է անհետանում:

Այդ օրվա շնորհիվ ակտիվիստները փորձում են կոտրել կարծրատիպերը.նրանք փափկամազներին փորձում են տեր գտնել ու պարգևատրում են նրանց, ովքեր հոգ են տանում հանիրավի “մերժվածների”  նկատմամբ:

Շատերը հավատացած են` եթե սև կատուն կտրում է ճանապարհը, ապա օրն անհաջող է: Այսօր արդեն այլ կերպ է ընդունվում հանդիպումն  “անցանկալի” կենդանու հետ. ասում են` եթե կատուն կտրում է ձեր ճանապարհը, ուրեմն այդ օրվա ամբողջ բացասականը իր վրա է վերցնում:

Tags: