Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Վահան Բաղյանի կողմից Երևանում կանխվել է Երիտասարդ տղայի ինքնասպանության փորձը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 9:40-ի սահմաններում Վ. Բաղյանը ծառայության ժամանակ նկատում է, որ Կիևյան կամրջի վրա մի երիտասարդ անցել է վտանգավոր գոտին: Վ. Բաղյանը ճիշտ կողմնորոշվելով և զգալով վտանգավորությունը մոտենում է այդ երիտասարդին, և մոտ 15 րոպե համոզում որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին: Այդ ընթացքում ոստիկանության կապիտանը կատարվածի մասին տեղեկացնում է ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ ծառայություն, որտեղից էլ պարեկապահակային ծառայության աշխատակիցները հասնում են դեպքի վայր ու երիտասարդին տեղափոխում ոստիկանության Մաշտոցի բաժին: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների այդ երիտասարդը Երևան քաղաքի բնակիչ 23 ամյա Ա. Մանուկյանն է, ով ոստիկանությունում հայտարարել է, որ ծայրահեղ այդ քայլին փորձում էր դիմել անձնական խնդիրների հետ կապված: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արտյոմ Ավակիմյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
shamshyan.com
Tags: ինքնասպանության փորձ, Կիևյան կամուրջ