Կահիրեյում գնացքը բախվել է ավտոմեքենաների. կա 26 զոհ

egypt-train crashԵգիպտական լրատվամիջոցների տեղեկություններով՝ կիրակի գիշերը Կահիրեի հարավային հատվածում բեռնատար գնացքը բախվել է երկու ավտոմեքենաների, որի հետևանքով մահացել է 26 մարդ:

Եգիպտոսի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավարը Egynews կայքին հայտնել է, որ դեպքի արդյունքում ևս 28 մարդ է վիրավորվել:

Վթարի պատճառը դեռևս պարզ չէ:

Եգիպտոսում մահվան ելքով գնացքների վթարներ հաճախ են տեղի ունենում:

Հունվարին գնացքը, որը Եգիպտոսի անվտանգության ուժերի նորակոչիկներ էր տեղափոխում, Գիզայում դուրս էր եկել երկաթգծից և վթարի ենթարկվել, որի հետևանքով զոհվել էր 19 և վիրավորվել 107 մարդ: