Հրապարակվել են ամենագեղեցիկ ուղտ մրացույթին մասնակցող զարդարված ուղտերի լուսանկարները:
Մրցույթին մասնակցող ուղտերը ամբողջովին պատված էին վառ գույներով պոմպոմներից պատրաստված զարդարանքներով: Կենդանիները նույնիսկ նուրբ զարդերով և ուլունքներով վզնոցներ և գլխի զարդարանքներ էին կրում:
Մրցույթը կազմակերպվել էր այս շաբաթ Հնդկաստանի Թար անապատի Պուշկար տոնավաճառում:
Այս հավաքույթը, որի ընթացքում մոտ 20,000 ուղտ է վաճառվում, հազարավոր զբոսաշրջիկներ է գրավում ամբողջ աշխարհից:
Ուղտերի գեղեցկության մրցույթը կազմակերպվում է տասնամյակներ շարունակ և շատ լուրջ է ընկալվում: Մրցույթի մասնակիցներից մեկը նույնիսկ զայրացել էր, որ իր ուրախությունն ու հպարտությունը գլխավոր մրցանակին չի արժանացել:
Պուշկար տոնավաճառը ամենամյա միջոցառում է: Այն ուղտերի և ընտանի կենդանիների հինգ օր տևող տոնավաճառ է, և համարվում է աշխարհի ամենամեծ տոնավաճառներից մեկը:
Ամենագեղեցիկ ուղտ մրցանակաբաշխությունը այս տոնավաճառի միակ մրցույթը չէ՝ մասնակիցները կարող են մրցել նաև ամենաերկար բեղ կամ ամենագեղեցիկ հարսնացու տիտղոսների համար:
Թար անապատը, որը անվանվում է նաև Մեծ Հնդկական անապատ, գտնվում է Հնդկաստանի հյուսիսարևմտյան հատվածում և բնական արգելապատնեշ է ստեղծում Հնդկաստանի և Պակիստանի սահմանի երկայնքով:
Tags: Հնդկաստան
