Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների օրը հետաձգվել է:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, նախատեսվում էր, որ նախագահական ընտրությունները տեղի էին ունենալու 2013թ. հոկտեմբերի 16-ին, սակայն այս տարի հոկտեմբերի 15-16-ը Ադրբեջանում ոչ աշխատանքային`տոնական օրեր են (նշվելու է Զոհաբերության օրը`Քուրբան բայրամը): Այդ իսկ պատճառով Միլլի մեջլիսը (խորհրդարան) փոփոխություն է մտցրել Ընտրական օրենսգրքում: Ըստ այդ փոփոխության`եթե նախագահական ընտրությունների օրը համընկնում է տոնական ոչ աշխատանքային օրվան, ապա կենտրանական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը տեղափոխում է միևնույն ամսվա մեկ այլ օր:
Փոփոխությունը ուժի մեջ կմտնի նախագահի կողմից հաստատվելուց և մամուլում տպագրվելուց հետո:
Սակայն այս օրինագծի մեջ չի նշվում` քանի օրով կարող են հետաձգվել ընտրությունները:
Tags: ադրբեջան, ընտրություններ