Ռեպերը, համերգի ժամանակ 10 մ բարձրություն ունեցող լուսային կամրջակից ցատկելով, ջարդել է կին երկրպագուի թևը (տեսանյութ)

George Watsky  jumpsԲեմից ցատկելու փորձը անհաջող ավարտ է ունեցել, երբ ռեպերը 10 մ բարձրություն ունցող լուսային էֆեկտների կամրջակից ցատկել է հանդիսատեսի վրա, որից հետո երգիչը և երկու երկրպագու հիվանդանոց են տեղափոխվել: Ամերիկացի ռեպեր, 27-ամյա Ջորջ Ուաթսկին համերգի ընթացքում իր վերջին երգի կատարման ժամանակ բարձրացել է լուսային սարքավորման վրա և շենքի երեք հարկի բարձրություն ունեցող սարքից ցատկել է հանդիսատեսի վրա: Ինչևէ՝ երկրպագուները ցրվել են և Ուաթսկին ընկել է մի տղամարդու և կնոջ վրա բետոնե հատակին: Պատահարի արդյունքում կինը թևի կոտրվածք է ստացել, տղամարդը՝ մեջքի մի շարք վնասվածքներ, իսկ Ուաթսկիի մարմնին կապտուկներ են առաջացել: Երեքն էլ տեղափոխվել են հիվանդանոց, իսկ կազմակերպիչները ստիպված են եղել ժամանակավորապես դադարեցնել Լոնդոնի Alexandra Palace-ում տեղի ունեցող Vans Warped պանկ ռոք տուրը: Ուաթսկին Facebook-ի իր էջում ներողություն է խնդրել իր ամոթալի գործողությունների համար և հիվանդանոցում այցելել է կին երկրպագուին անձանմբ ներողություն խնդրելու համար: Անցած ամիս երգիչը Facebook-ում տեղադրել էր լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է նա նինձա կրիայի կոստյումով առաջին հարկի պատշգամբից ցատկում մարդկանց խմբի վրա: Ուաթսկին այս շաբաթ յուրաքանչյուր երեկո համերգ ունի՝ ներառյալ մեկ շոու Փարիզում և երեք շոու Գերմանիայում:

Tags: