Տորոնտոյի քաղաքապետը` կրկին աղմկալի պատմության հերոս

o_851326Կանադայի մայրաքաղաք Տորոնտոյի քաղաքապետը, որն արդեն սկանդալային համարման է արժանացել, քաղխորհրդի նիստում կրկին քաշքշուկի պատճառ է դարձել: Օրակարգում նրան իրավասությունների մեծ մասից զրկելու հարցն էր: Ամեն ինչ սկսեց այն բանից, որ քննարկվում էր մայրաքաղաքի բյուջեն: Պատգամավորները կարծում են, որ քաղաքապետը չափազանց շատ գումար է ծախսել իր գրասենյակի վրա:

Ֆորդի հասցեին ամբիոնից վիրավորանքներ էին հնչում.նա էլ  չդիմանալով` փորձեց քննադատներին լռեցնել: Փորձը, սակայն, անհաջողությամբ պսակվեց. քաղաքապետը բախվեց կին-հյուպատոսին, հետո, իհարկե, ինքն էլ փորձեց նրան  ընկած տեղից բարձրացնել, ապա վերադարձավ իր տեղը: Իսկ ամբիոնից շարունակում էին սուլել, համոզված, որ Ռոբ Ֆորդի վարքագիծը սազական չէ Տորոնտոյի  քաղաքապետին:

Ֆորդի անվան շուրջ սկանդալային պատմությունները սկսվեցին այն բանից հետո, երբ տեղեկություն հայտնվեց, որ քաղաքապետը կրեկ է ծխում ու չարաշահում ալկոհոլը: Վերջերս քաղաքական գործիչը խոստովանեց,որ ծխել է, սակայն հայտարարեց, որ հեռանալ քաղաքապետի պաշտոնից չի պատրաստվում:

Տորոնտոյում տեղի ունեցած նիստի ժամանակ, այնուամենայնիվ, նրան զրկեցին իրավասությունների մեծամասնությունից, այնպես որ, մինչև քաղաքապետության ժամկետի ավարտը նա հիմնականում ներկայացուցչական գորածառույթ է իրականացնելու:

Tags: