Ֆինլանդիայում ավելի քան 20 հազար տուն մինչև հիմա հոսանքազրկված է երկրում մոլեգնած “Էյնո” փոթորկի պատճառով:
Կիրակի երկրին պատուհասած փոթորիկը երկաթուղային հաղորդակցության խաթարման ու բազմաթիվ շենքերի հոսանքազրկման պատճառ է դարձել: Ամենից շատ տուժել են Սավո նահանգի ու Կենտրոնական Ֆինլանդիայի բնակիչները:
Փոթորկի պատճառած ընդհանուր վնասը տարբեր գնահատականներով տատանվում է 20-80 մլն եվրոյի սահմանում: Ներկայում հաջողվել է հոսանքամատակարարումը վերականգնել 40 հազար տներում: Փորձագետները “Էյնոն” գնահատում են 2000-ից հետո ուժով ու լուրջ հետևանքներով երկրին հարվածած երրորդ փոթորիկը:
Tags: փոթորիկ