Ճապոնիայում բիթլամանիայի նոր ալիք է բարձրացել

1445740Ճապոնիան  հանկարծակի տարվել է բիթլամանիայով.այստեղ լիվերպուլյան քառյակի երգերը կրկին հնչում են ամենուրեք: Ինչպես երաժշտական “Օրիկոն” վարկանշային ընկերությունն է հայտնել, 36 տարվա մեջ առաջին անգամ վաճառված ալբոմների քանակով The Beatles-ի երգերը համազգային հիթ-շքերթի երրորդ հորիզոնականում են  հայտնվել :

Մեկ շաբաթում վաճառվել է “On Air – Live At The BBC Volume 2″  հավաքածուի 23 հազար օրինակ: Դա մի նոր ալիք է բարձրացրել: Ի դեպ, ճապոնական “թեժ տասնյակում “ է հայտնվել նաև Փոլ Մաքքարթնիի “New”, ալբոմը, որ սակայն 9-րդ հորիզոնականն է զբաղեցրել:

Tags: