Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի սկզբին կայցելի Հայաստան: Այս որոշումը կայացվել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների արդյունքում: Լավրովի խոսքերով՝ Նալբանդյանի հետ հանդիպումը ռուսական կողմը դիտարկում է «որպես կարևոր փուլ Ռուսաստանի նախագահի՝ Հայաստան նախատեսվող դեկտեմբերյան այցի նախապատրաստման համար»: «Այսօր մենք կարող ենք նշել, որ պարտադրված ձևականությունների իրականացումը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ բանակցությունները, բարեհաջող են ընթանում: Մենք ամեն կերպ պետք է նպաստենք որ ամեն ինչ ավարտվի ժամանակին»,-հայտարարել է Լավրովը:
