Բրիտանական «The Economist» հանդեսը մի վերլուծական հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցած երեք նախագահական ընտրություններին՝ դրանք դիտարկելով որպես տարածաշրջանում ժողովրդավարության պատկեր:
«Վրաստանում, Ադրբեջանում և Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները բավական կանխատեսելի էին: Գեորգի Մերգվելաշվիլին, որը վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցությունից էր, հաղթեց նախագահական ընտրություններում հոկտեմբերի 27-ին, Սերժ Սարգսյան փետրվարի 18-ին երկրորդ անգամ վերընտրվեց որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, իսկ Իլհամ Ալիևը երրորդ անգամ անընդմեջ վերընտրվեց որպես Ադրբեջանի նախագահ: Այս ընտրությունները ցույց տվեցին 3 հանրապետություններում ժողովրդավարության իրական պատկերը: «Լավ նորությունն այն է, որ դիտորդները Վրաստանի ընտրությունները համարեցին թափանցիկ և արդյունավետ, որոնք անցան «բարեկամական և կառուցողական մթնոլորտում»: Սակայն սահմանադրական վերջին փոփոխությունների արդյունքում այժմ Վրաստանի նախագահի դերը նվազել է, փոխարենը մեծ արտոնությունների իրավունք է ստացել վարչապետը: Այստեղ հարց է առաջանում, թե ում կարելի է վստահել: Հայտնի է, որ Ադրբեջանը կարողանում է գայթակղել միջզագային հայտնի կազմակերպություններին, որպեսզի ստանա միջազգային լեգիտիմություն՝ դրանով քողարկելով իր ճնշողական քաղաքականությունը երկրի նեսում»,-գրում է ամսագիրը՝ այսպիսով իր թերահավատությունը հայտնելով Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարական մոդելի կառուցման գաղափարի վերաբերյալ:
