«Բազմաթիվ հայ աղջիկներ իրենց աչքերը սեւ սուրմայով պատելով եւ բազմազան շարֆեր գլուխներին փաթաթելով կամաց-կամաց թուրքացման են գնում»,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում հայ աղջիկների հագ ու կապի դեպի թուրքականը ձգտելու միտումի մասին նշեց ուսանողուհի Նորա Հայրապետյանը:
Facebook-յան իր էջում Նորան տեղադրել էր հետեւյալը՝ Տանել չեմ կարողանում, երբ հայ աղջիկներն արաբական և թուրքական մուղամներ են լսում, ԶՌՏԻԿՆԵՐ են կրում, նկարվում են չադրայատիպ ձևերով:
Մեզ հետ զրույցում Նորան նշեց, որ հայ աղջիկները տարվում են թուրքական մշակույթով, երգերով, հագուստով եւ ոճով: Վառ օրինակ կարող է ներկայացնել ոչ պակաս հայ աղջիկ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին, ով նույնպես ըստ նրա օր օրի թուրքանում է.
«Գուցե իմ հայացքները շովինիստական են եւ շատ սխալ, բայց համոզված եմ՝ թուրքն այն եզակի ազգն է, որի ժողովրդին լավ մարդ համարել չեմ կարող, միայն իմանալով նրա ազգությունը պարզապես կարհամարեմ: Չեմ հասկանում, թե ինչպես են հայ աղջիկներն ամուսնանում թուրքերի, արաբների եւ այլ մահմեդական ժողովուրդների ներկայացուցիչների հետ, ինչպես կարող ես շփվել այն ազգի հետ, ով մարդասպան է՝ թուրք, կենդանի»:
Ուսանողուհու համոզմամբ երիտասարդությունն այսօր տեղեկացված չէ հայկական մշակույթից եւ ավանդույթներից: Արդյոք ինչ է քրիստոնեությունը, ինչու ենք մենք քրիստոնյա, որն է հայ ժողովրդի պատմությունը: Հետեւաբար ուզած-չուզած նրանք ընկնում են թուրքական ռաբիսի ալիքի տակ եւ նրա հունով գնում դեպի անդունդը: Միակ լուծումն այն է, որ արգելվեն նմանօրինակ հագուստների կամ երգերի մուտքը Հայաստան, իսկ եթե դրանք հենց հայերն են անում պարզապես ենթարկել գրաքննության, կամ տուգանքներ նշանակել, այլապես հայ ազգը կոչնչանա եւ կմոռացվի ավանդույթն ու հայ ժողովրդին հարիր վարքն ու բարքը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: թուրքական ռաբիս, Նորա Հայրապետյան
