Անցած տարի Ստամբուլի Սամաթիա թաղամասում դանակահարված 85-ամյա հայազգի Մարիցա Քյուչյուքի ընտանիքը պահանջել է մենախուց տեղափոխել կնոջ սպանության մեջ մեղադրվող Մուրադ Նազարյանին: Ինչպես հաղորդում է թուրքական «Սաբահը», Քյուչյուքի ընտանիքի փաստաբան Էրեն Քեսինը նշել է, որ Նազարյանին վախեցրել են, ինչի հետևանքով նա չի կարողանում խոսել: «Կասկածյալը ուզում է խոսել, սակայն նրան վախեցնում են: Քանի դեռ կասկածյալը բանտախցում է, նա չի խոսի: Պետությունը ճշմարտության բացահայտման համար պետք է կասկածյալ Նազարյանին մենախուց տեղափոխի»,-հայտարարել է Քեսինը:
Tags: թուրքիա
