Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Լորան Կորբային եւ ԿԽՄԿ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Նիկոլաս Ֆլյորիին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում ԿԽՄԿ գործունեությանը եւ մարդասիրական մի շարք ծրագրերի իրականացմանը:
Երկուստեք նշվել է ԿԽՄԿ եւ Արցախի Հանրապետության համապատասխան մարմինների միջեւ փոխգործակցության բարձր մակարդակը եւ արձանագրված դրական դինամիկայի պահպանման պատրաստակամությունը:
Հանդիպմանը մասնակցում էին արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:
2013-11-18
Tags: Բակո սահակյան, Լորան Կորբային, Կարմիր խաչ