Ադրբեջանի ներդրումները Թուրքիայում կհասնեն 20 մլդ դոլարի

Ադրբեջան,Թուրքիա, 20 մլդ դոլարի   Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ մինչև 2018 թվականը Ադրբեջանի ներդրումները Թուրքիայում կհասնեն առնվազն 17 մլդ դոլարի: Այս մասին հայտարարել է թուրքական «SOCAR Turkey Enerji» ընկերության նախագահ Քենան Յավուզը: Վերջինիս խոսքերով՝ Ադրբեջանը 2008 թվականից սկսած խոշոր ներդրումներ է անում Թուրքիայում ծավալված մի շարք ինժեներական նախագծերում: «Չի բացառվում, որ նախագծերի իրականացման դեպքում Ադրբեջանի ներդրումները հասնեն 20 մլդ դոլարի: Էներգետիկայի և նավթաքիմիայի բնագավառում նախատեսվող ծրագրերի իրագործման շնորհիվ Ադրբեջանը կդառնա Թուրքիայի ամենախոշոր արտաքին ներդրողը»,-նշել է Յավուզը:

Նշենք, որ «SOCAR Turkey Enerji» ընկերությունը Թուրքիայում համարվում է երկրորդ խոշոր արտադրական ձեռնարկությունը: Տնտեսական նման սերտ համագործակցության պարագայում դժվար է պատկերացնել, որ Թուրքիան տարածաշրջանում առկա վիճելի հարցերում Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլի է ընդունակ:

Tags: , ,