հափշտակումԱրդեն 2 տարի է, ինչ առաջին ատյանի դատարանում քննվում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թիվ 5 բուժսանմասից հափշտակության գործը, որով որպես մեղադրյալ անցնում են բուժմասի տնօրենն ու հաշվապահը։Քրեական գործի նյութերի համաձայն, 2007-2008 թթ. Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թիվ 5 բուժսանմասի հաշվապահությունից անհետացել էր ավելի քան 13 մլն դրամ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի արդյունքում նախաքննական մարմինը եզրակացրել էր, որ գումարի անհետացման գործում անմասն չեն բուժմասի տնօրեն Կարեն Մաթևոսյանն ու հաշվապահ Սոնա Գրիգորյանը: Քրեական գործի նյութերի համաձայն` 10 221 001 դրամը յուրացրել է տնօրենը, 3 261 600 դրամը` հաշվապահը:
2011թ. նրանց մեղադրանք է առաջադրվել` շահադիտական և անձնական դրդումներից ելնելով պետական ունեցվածքի յուրացում և վատնում կատարելու համար: Իսկ 2011 թ. դեկտեմբերի 30-ին գործն ուղարկվել է դատարան:
Եվ մինչ օրս դատավճիռ այդպես էլ չի կայացվել: Պետական ունեցվածքի յուրացման մեջ մեղադրվող անձինք 2 տարի շարունակ ո՛չ դատապարտվում են, ո՛չ էլ արդարացվում:
Կարեն Մաթևոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում մեկնաբանելով դատաքննության` շուրջ 2 տարի շարունակ ձգձգվելու, այլ խոսքով` դատաքննության ողջամիջտ ժամկետների խախտման փաստը, ասաց, որ դրա պատճառները եղել են նշանակված լրացուցիչ փորձաքննությունները:
«Նշանակվել է 2 լրացուցիչ դատահաշվապահական փորձաքննություն, պետք է գործը քննվեր ճիշտ ձևով, մենակ մի փորձաքննությունը շուրջ 10 ամիս տևեց»,-ասաց է.Աղաջանյանը, հավելելով, որ լրացուցիչ փորձաքննություններ անցկացնելու միջնորդությունը հենց պաշտպանական կողմն է ներկայացրել, և դատարանը դրանք բավարարել է:
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:
