Այսօր Հնդկաստանի Չեննայ քաղաքում 8-րդ պարտիան անցկացրին շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի մասնակիցներ Վիշվանաթան Անանդը և Մագնուս Կառլսենը: 34-րդ քայլին մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: 5:3 հաշվով առջևում է Կառլսենը: Վաղը հանգստյան օր է: Նախատեսված է ևս 4 պարտիա:
