Չիկագոյում գնացքավարները ցնցվել են, երբ մերկ կինը բարձրացրել է գնացք և հայտարարել, որ ինքը գնացքի աստվածուհին է և ցանկացել է վարել այն:
Անհայտ կինը հայտնվել է Չկագոյի Գրանվիլ կայարանում, որը ամենածանրաբեռնված գծերից մեկն է:
Այնուհետև նա հարվածել է մի քանի գնացքավարների և գնացքը վարելու նապատակով ուղևորվել դեպքի ղեկավարման խցիկը:
Ականատեսների խոսքով՝ 31-ամյա կինը պահանջել է, որ բոլոր ուղևորները ցած իջնեն, որի արդյունքում գնացքի մեկնումը 15-30 րոպե հետաձգվել է:
DNAInfo Chicago-ն հայտնում է, որ ոստիկանությունը ժամանել և գնացքից դուրս է հանել կնոջը:
Կնոջը այնուհետև հետազոտման նպատակով տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ կինը հոգեկան հիվանդություն ունի, սակայն չի մանրամսանել, թե հատկապես ինչ հիվանդություն է դա:
Tags: գնացք, Մերկ կին, Չիկագո
