Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի`Ուկրաինա կատարած այցի ընթացքում հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, պատվո պահակախմբի ղեկավարը երկու երկրների ղեկավարներին ողջունելիս սրով հարվածել է իր գլխարկին, որը ընկել է գլխից: Զինվորականը չի կորցրել իրեն և սրի պատյանով բռնել է գլխարկը: Վերջինս այդ ամենը այնքան հմտորեն է արել, որ Իլհամ Ալիևը անգամ չի էլ նկատել այդ ամենը: Մինչդեռ դա չի վրիպել Յանուկովիչի աչքից: Նայելով, թե զինվորականը ինչ հմուտ կերպով է բռնում գլխարկը, Ուկրաինային նախագահը նախ զարմացել է, ապա ժպտացել:
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը նոյեմբերի 17-18-ին պաշտոնական այցով եղել է Ուկրաինայում:
