Հաղթանակ` արտագնա խաղում

ֆուտimagesՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի  առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրում (10-րդ խումբ) հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց Բելառուսի թիմին:

Բորիսովում կայացած հանդիպման 8-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Երևանի «Փյունիկի» հարձակվող Վարդան Բակալյանը:

Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. Արսեն Բեգլարյան, Արման Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան (Գրիգոր Հովհաննիսյան, 64), Դավիթ Մարիկյան, Գագիկ Պողոսյան, Կարեն Մուրադյան, Կամո Հովհաննիսյան, Արտյոմ Սիմոնյան (Սարգիս Շահինյան, 57), Դավիթ Հակոբյան, Վարդան Բակալյան (Վիուլեն Այվազյան, 80):

Ուշագրավ է, որ  Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ առաջին հաղթանակը տարավ: Իսկ այս մրցաշարում մերոնք 6 միավոր հավաքեցին: Նույնպիսի ցուցանիշ ունի նաև երրորդ տեղում գտնվող Ղազախստանի ընտրանին: Բելառուսի թիմը վաստակել է 3 միավոր: Աղյուսակը 15 միավորով գլխավորում են ֆրանսիացիները, իսկ երկրորդ տեղում գտնվող Իսլանդիաի թիմը ետ է մնում 3 միավորով: