Թուրքական «Bianet»-ից Այչա Սոյլեմեզը զրուցել է հանրահայտ հայ դերասանուհի Արսինե Խանջյանի հետ, որը երկար տարի Թուրքիայում չէր եղել, սակայն այս տարի ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում նա մասնակցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Այս կապակցությամբ նա նշել էր. «Ստամբուլում ցեղասպանության հիշատակմանը մասնակցելը ինձ համար շատ մեծ խորհուրդ ունի: Ապրիլի 24-ին ամեն ինչի սկզբի օրը, ամեն ինչի սկզբի տեղում լինել:»
Ահա թուրքական լրատվամիջոցին Խանջյանը պատմել է իր ընտանիքի պատմությունը, խոսել ցեղասպանության և այս խնդրի լուծման ուղիների մասին: Լրագրողի այն հարցին, թե ինչ եք սպասում և ինչ պահանջներ ունեք, դերասանուհին պատասխանել է. «Ուզում ենք, որ ընդունեն իրենց գործած մեղքերը և ներողություն խնդրեն: Ուզում ենք, որ պատմությունը ճիշտ ընկալվի, պատմության հետ առերեսվեն: Ոչ միայն Թուրքիայի տեսանկյունից, այլև ամբողջ աշխարհում: Որպես հայ մենք իրավունքներ ունենք մեր կրոնի, մշակույթի, լեզվի, երգերի, ինքնության նկատմամբ, անգամ եթե դժվար է ընդունել, սա է ճշմարտությունը: Ես հավատում եմ, որ պապերի մեղքերի պատճառով երեխաների, թեռների խիղճը հանգիստ չէ: Պատմությունը մեր բնական մի մասին է: Եթե մերժում ենք մեր պատմությունը, ապա մերժում ենք նաև մարդկայնությունը: Չլինի մեր պատմությունն ու հիշողությունը, ապագա էլ չենք ունենա: Իհարկե, երիտասարդները մեղավոր չեն իրենց պապերի գործած մեղքերի համար, սակայն այդ հանցանքները մերժելը մեկ այլ հանցանք է: Խնդիրը հենց այստեղ է սկսվում»,-ասել է Արսինե Խանջյանը:
Tags: թուրքիա