Տոնգատ քաղաքում քանդվել է կառուցվող առևտրի շենքի տանիքը: Զոհվել է մեկ բանվոր, տասնյակ մարդիկ են տուժել:
Վերջին տվյալներով, ավերակների տակ առնվազն 50 մարդ կա: Որոնողական աշխատանքներ են կատարվում:
ԶԼՄ-ների տեղեկացմամբ, շենքի շինարարությունն արգելվել էր տեխնիկական անվտանգության խախտման պատճառով: Քաղաքի իշխանությունները հայտնել են, որ իրենք տեղյակ չեն եղել, որ շինարարությունը վերսկսվել է:
Tags: պատահար