Սարդինիային պատուհասած աղետը շուրջ 3000 մարդու դարձրել է անօթևան, զոհերի թիվը հասել է 18-ի:
Իտալական կղզում ընդամենը մի քանի ժամում տեղումների քանակը տարեկան նորմին է հասել: Ջրհեղեղի հետևանքով տասնյակ բնակավայրեր հոսանքազրկվել են:
Երկրի վարչապետ Էնրիկո Լետան այցելել է տուժած շրջաններ: Նրա խոսքով, աղետի հետևանքների վերացման համար 20 մլն եվրո է հատկացվել:
Tags: աղետ