ԱՄՆ-ն ողջունում է երեկ Վիենայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումը: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղարության կայքի վրա: «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների այս առաջին քայլը և խորհուրդ ենք տալիս պայմանավորվածություն ձեռք բերել առաջիկա ամիսներին կրկին հանդիպելու շուրջ»,-հայտնել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին:
Պսակիի խոսքերով՝ երկու տարի անց նախագահների առաջին հանդիպումը կարևոր քայլ է բանակցությունների վերսկսման համար, ինչը ցույց է տալիս, որ նախագահները հակված են կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին երկու նախագահներին կոչ է անում ակտիվորեն աշխատել հակամարտության լուծման ուղղությամբ, որը բոլոր տեսանկյուններից ծանր բեռ է դարձել մարդկանց համար»,-հավելել է Պսակին:
Tags: ադրբեջան, ԱՄՆ, Հայաստան