Վրաստանից հերթական անգամ հետ է ուղարկվել մեր երկրից արտահանված կարտոֆիլի 467 տոննա խմբաքանակը: Այդ մասին հաղորդում է «Գրուզիա-օնլայնը»` հավելելով, որ Սադախլոյի մաքսային անցակետով Հայաստանից ներկրված 17 բեռնատար ավտոմեքենա կարտոֆիլի մեջ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մասնագետները դարձյալ հայտնաբերել են կարտոֆիլի շագանակագույն նեխում վարակի վնասակար միկրոօրգանիզմներ, հաղորդում է Փաստինֆոն:
Հիշեցնենք, հոկտեմբերին Վրաստանն արդեն նման հայտարարությամբ հանդես եկել էր, ասելով, որ 500 տոննա նույն վարակով վարակված կարտոֆիլը հետ է վերադարձվել Հայաստան: Դրանից հետո՝ նոյեմբերի 8-ին, ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը հանդես եկավ պարզաբանմամբ, թե 500 տոննա կարտոֆիլը Վրաստանից հետ վերադարձնելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նրա խոսքով` ամբողջ տարվա ընթացքում այդ երկրից վերադարձվել է 220-230 տոննա, իսկ կոնկրետ այդ դեպքում՝ ընդամենը 50 տոննա: Ավելին՝ վերադարձված կարտոֆիլը մեր երկրում փորձաքննության ենթարկելուց հետո, ըստ ՍԱՊԾ-ի ներկայացուցչի, պարզվել է, որ այն վարակված չէ:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
Tags: հայկական կարտոֆիլ, Վրաստան