Վարդան Պետրոսյանի գործով քննիչ Հայկ Հակոբյանի գործողություններն ուսումնասիրվել են ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում. նրա գործողություններում խախտում չի հայտնաբերվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: «Պարզվել է, որ վարույթ իրկանացնող մարմինը, պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17–րդ հոդվածի պահանջները, ձեռնարկել և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար»,- հայտնեցին Ոստիկանությունից: Հիշեցնենք` նոյեմբերի 12-ին ՀՀ Ոստիկանապետին էր դիմել Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար քննիչ Հայկ Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով: «Ինչ վերաբերում է դիմումում նշված այն հանգամանքին, որ քննիչն իր ծառայողական պարտականությունները չի կատարել, խախտել է էթիկայի կանոնները,-ասացին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից,- ապա քննիչը նախաքննության ընթացքում բացառապես գործել է քրեադատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան, չի խախտել ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները»: Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
