«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին 2012-2013 մրցաշրջանի արդյունքներով արժանացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին։
Պարգեւատրման արարողությունը կատարվել է Բարսելոնայում: Մրցանակը շնորհել Եվրոպական մարզական պարբերականների միությունը (ESM)։
26-ամյա Մեսին նախկինում «Ոսկե խաղակոշիկի» էր արժանացել 2009-2010-ի և 2011-2012-ի մրցաշրջաներում։
Tags: Լիոնել Մեսի, ֆուտբոլ