Հարցաքննվեց Սամվել Հովհաննիսյանի «առաքյալը»

սամվել հովհաննիսյան2001-2006 թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի գործով այսօրվա նիստում հարցաքննվեց վկա Ռոբերտ Տոնոյանը, ում հարցաքննությունը տևեց շուրջ 4 ժամ:

Ռոբերտ Տոնոյանն այսօր պնդեց, որ Սամվել Հովհաննիսյանը դատապարտյալ Ջամալ Սլոյանին սպանելու պատվեր է տվել՝ հայտնելով, որ մոսկովյան պատվիրատուն դրա դիմաց 30 հազար ԱՄՆ դոլար է «վճարում»` գումարը պետք է բաժանվեր իր, կատարողի և Սամվել Հովհաննիսյանի միջև: Կատարողն էլ դատապարտյալ, «պրոֆեսոր» մականունով «հեղինակություն» Արթուր Խուրշուդյանն էր, ում  Սամվել Հովհաննիսյանը նույնպես ճանաչում էր. ժամանակին օրենքի շրջանակում նրան  օգնել էր,այս մասին հաղորդում է “Փաստինֆոն”:

Ըստ վկայի, ոչ ինքը, ոչ «հեղինակությունը» նպատակ չունեին կատարել պատվերը. վերջինս, իրենից լսելով պատվերի մասին, հայտարարել էր` «ինձ քիլլերի տե՞ղ ես դրել»: Ապա Ա.Խուրշուդյանը,  իմանալով գումարի չափի մասին, կասկած էր հայտնել՝  հաստատ մի 100  հազար են վճարում, և «մեզ երեսուն հազարի մասին  է ասում»: Ա.Խուրշուդյանը  «պատվիրել»  է   առերևույթ համաձայնել և Սամվել Հովհաննիսյանից իմանալ, թե ով է մոսկովյան պատվիրատուն:  Ռ.Տոնոյանի միջոցով Սամվել Հովհաննիսյանը հեռախոսով շփվել  է «քիլլերի» հետ, սակայն «Սլավիկ» անվամբ: Հակառակ Ս.Հովհաննիսյանի արգելքի`  Ռ.Տոնոյանը Խուրշուդյանին հայտնել էր, թե ով է «Սլավիկը», ով չճանաչվելու մնպատակով ռուսերեն է խոսել:

Ա.Խուրշուդյանի հետ հանդիպելու թույլտվություն ստանալու համար վկան գնացել է Քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի մոտ՝ նա  Ս.Հովհաննիսյանի ընկերն է, և պատմել «պատվերի» մասին, Ռ.Հովհաննիսյանը  չէր հավատացել, ծիծաղել: Սակայն հետո իր ասածի ճշմարտացիության մեջ համոզելու և նաև սեփական ապահովության համար ձայնագրել էր իր և Սամվել Հովհաննիսյանի խոսակցությունները, ձայնագրությունները տարել է Ռաֆայել Հովհաննիսյանին, իսկ վերջինս հայտարարել էր, որ Ռ.Տոնոյանի քաղաքացիական պարտքն է  այդ ամենի մասին հայտնել իրավապահ մարմիններին:

Եվ, իրոք, ձայնագրությունները պետք եկան, երբ Սամվել Հովհաննիսյանը սկսեց ահաբեկող կարճ հաղորդագրություններ ուղարկել իր կնոջը: «Ձայնագրությունները ցույց տվեցի, սսկվեց»,- դատարանում ասաց վկան:

Ցուցմունքին հակադարձեց  Սամվել Հովհաննիսյանը՝ հայտարարելով, որ  վկան  «լուրջ համագործակցող է եղել,  նրան չէի դիմի, եթե նույնիսկ պատվեր ունենայի»:

Գործը քննող Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը, ում նախագահությամբ տեղի է ունենում դատավարությունը,  վկայից հետաքրքրվեց, թե Սամվել Հովհաննիսյանը Ձեր վաղեմի ընկերն  էր, «ինչո՞ւ  չկանխեցիք, հետ չպահեցիք այդ մտադրությունից, որ Ձեր ընկերը հանցագործ չդառնար, ըստ Ձեր  ցուցմունքի»,  վկան  հայտարարեց` այդ դեպքում «ես Ձեր դիմաց կանգնած չէի լինի», ապա դատավարության կողմերի նույնաբովանդակ հարցին ի պատասխան  հավելեց՝  «կանխողները թող կանխեին»:

Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, Ս.Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և շահադիտական դրդումներով, պատվերով՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով զուգորդված սպանության նախապատրաստության կազմակերպում, և  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-

Tags: