Հոլանդիայի մայրաքաղաքում ինքնատիպ միջոց են առաջարկել, որ հարբեցողները հասարակության համար դադարեն սպառնալիք լինելուց: Նրանք հարբեցողների համար աշխատանք են գտել, որտեղ աշխատավարձի հետ խոստացել են ծխախոտ ու գարեջուր տալ: Այդպիսով, պաշտոնյաները հույս ունեն քաղաքում նվազեցնել փողոցային հանցագործության մակարդակը:
Ամստերդամի քաղաքային Oosterpark այգու հարևանությամբ բնակվողները վաղուց բողոքում են, որ երբեմնի հանգիստ ու խաղաղ վայրն այսօր ալկոհոլամոլներով ու անօթևաններով է շրջափակված: Նրանք օրերով նտում են նստարաններին ու փող մուրում, իսկ անցորդների հետևից գռեհիկ բացականչություններ, երբեմն էլ գողություն են անում: Իրավիճակը շտկելու համար, տեղի իշխանություններն առաջարկել են նրանց հավաքարարություն անել, որի դիմաց օրական 10 եվրո կստանան, կես տուփ ծխախոտ ու 5 շիշ գարեջուր: Ընդ որում, 2 շիշն առավոտյան կտան` խումարից դուրս գալու համար, 2-ը` ճաշին, մեկն էլ` երեկոյան:
Որքան էլ տարօրինակ է, նման առաջարկը շատերի սրտով է եղել: Եթե առաջ նրանք ամբողջ ազատ ժամանակն անց էին կացնում գումար ու խմելու բան հայայթելով, ապա հիմա դրանք ձեռք բերելու համար հեռու գնալու հարկ չկա: Բացի այդ, նրանք աշխատանքի կարող են ներկայանալ հարբած վիճակում, ինչը շատերի համար առավելություն է: Ու սովորական 5-օրյա աշխատանքի փոխարեն նրանց առաջարկվել է աշխատել շաբաթական ընդամենը երեք օր: Ծրագրի մասնակիցների խոսքով, չնայած “ալկոհոլային” աշխատավարձին, նրանք սկսել են ավելի քիչ խմել, քանի որ աշխատանքային ծանր օրից հետո շատերի մոտ անգամ սովորական չափաբաժինն ընդունելու ցանկությունը վերացել է:
Տեղի պաշտոնյաներին կարելի է մարդասեր անվանել, ինչը չի կարելի Ֆալչեփինգ քաղաքի գործընկերների մասին ասել: Նրանք որոշել են ալկոհոլամոլներին ու թմրամոլներին հատուկ տեղ քշել, որտեղից չեն կարողանա խանգարել շրջապատողներին:
Tags: Ամստերդամ