Չինաստանում, փոքրիկը, որին մեռած էին համարում, կենդանացել է դիակիզարանի սրահում: Մեկ ամսականից փոքր երեխային չինական Անհուեյ հիվանդանոցի աշխատակիցները մեռած էին կարծել: Սակայն նոյեմբերի 20-ի առավոտյան` սգո արարողության ժամանակ, երեխան լաց է եղել: Նրան տարել են հետ` հիվանդանոց:
“Քանի որ երեխան դեռևս կենդանության նշաններ է տալիս, մենք արյան փոխներարկում ենք կատարում մարդասիրական նկատառումներով”,-ասել է հիվանդանոցի աշխատակիցներից մեկը: Հետաքննություն է սկսվել, և այդ օրը հերթապահած բժշկին ու բուժքրոջը հեռացրել են աշխատանքից:
Tags: վերակենդանացում