Հղի կնոջ մահվան համար դատապարտված մանկաբարձ գինեկոլոգը 2-րդ անգամ համաներվեց

հղիՀղի կնոջ մահվան համար 2 տարվա ազատազրկման դատապարտված մանկաբարձ գինեկոլոգ Վարուժան Մարդանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի:

Մարդանյանը «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի` 2013 թվականի հոկտեմբերի 03-ի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի կիրառմամբ` ազատվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի
ազատազրկման ձևով նշանակված 2 տարի ժամկետով հիմնական պատժի կրումից:

Ինչ վերաբերում է Վարուժան Մարդանյանի նկատմամբ նշանակված լրացուցիչ պատժին՝ 3 տարի ժամկետով բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկմանը, ապա Վերաքննիչ դատարանն այդ մասով դատավճիռը` թողել է անփոփոխ, իսկ ամբաստանյալ Վ. Մարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացվել է, և նա ազատ է արձակել դատական նիստերի դահլիճից, հաղորդում է Փաստինֆոն:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ամբաստանյալ Վարուժան Մարդանյանը նախկինում դատապարտվել է անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար և նրա նկատմամբ կիրառվել է Համաներման ակտ, ինչպես նաև այն, որ Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 07.10.2013 թվականի դատավճռով` ամբաստանյալ Վարուժան Մարդանյանը կրկին դատապարտվել է անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մաս): Մինչդեռ Համաներման ակտի 9-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում միանշանակ արձանագրված է, որ համաներումը կիրառելի չէ միայն այն անձանց նկատմամբ, որոնք կարող են մեդադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են` կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար։

Հիշեցնենք` ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, առաջին ատյանի դատարանի դատավճռով` մանկաբարձ գինեկոլոգ Վարուժան Մարդանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ 3 տարի ժամկետով զրկվելով մանկաբարձ-գինեկոլոգի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, եւ կալանավորվել հենց դատարանի դահլիճում: Դատավճռով հիմնավորված էր համարվել, որ նա բժշկական կենտրոն ընդունելով Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հղի կնոջ մահը:

Բժշկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասով՝ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը:

Չորս երեխաների մայր, Սպիտակի Ջրաշեն գյուղի բնակիչ 43-ամյա Հրածին Մալխասյանը 18-20 շաբաթական հղիությամբ անցյալ տարվա հուլիսի 28-ին դիմել էր «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն, որտեղ  վիժել էր: Նա մոտ սկսվել էր արյունահոսություն, վիրահատվել էր, ապա ծայրահեղ ծանր վիճակում՝ անգիտակից, արհեստական շնչառության ապարատով՝ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նորից վիրահատվել էր:

Շարունակությունը `սկզբնաղբյուր կայքում:

Tags: